Ցիտո բժշկական կենտրոնում առաջարկվում են հետևյալ բժշկական ծառայությունները՝ գինեկոլոգիական, թերապևտիկ, էնդոկրինոլոգիական, նյարդաբանական, սրտաբանական, մաշկաբանական, ուրոլոգիական, սեքսոպաթոլոգիական, ալերգոլոգիական:
Լաբորատոր ախտորոշում՝
ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՊՇՌ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
«Ցիտո» լատիներենից թարգմանաբար նշանակում է «շտապ»: 2007 թ.-ին Զաքյան փողոցում բացված Ցիտո լաբորատոր ախտորոշիչ կենտրոն իր առջև նպատակ դրեց արագ և համակցված հետազոտություններ իրականացվել և հասցնել դրանք հիվանդին՝ ամենասեղմ ժամկետներում: Իսկ 2015 թվականին բացված Ներսիսյան մասնաճյուղում մատուցվում են ուլտրաձայնային հետազոտության ծառայություններ, ԷՍԳ, նեղ մասնագիտական կաբինետներ, էսթետիկ բժշկություն:
Կենտրոնում գործում է նաև ախտորոշիչ լաբորատորիաներ՝ իմունոլոգիական, կենսաքիմիական, պշռ:
Ցիտո բ/կ-ը հագեցած է 3D և 4D ուլտրաձայնային ժամանակակից համակարգերով, որոնք վիզուալիզացիայի ինովացիոն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովում են անթերի պատկեր:
Բացի այս կլինիկայում առկա Aplio 500 platinum» և «TOSHIBA Xario 200»-ի հատուկ ծրագրերի միջոցով կարելի է հետևել ներքին օրգանների որակական և քանակական փոփոխություններին:
Այդ ծրարգրեն են՝ կոմպրեսիոն էլաստոգրաֆիան և էխոկարդիոգրաֆիկ ծրագրերը, որոնցով կարելի է հետևել հյուսվածքների էլաստիկության որակական ու քանակական փոփոխություններին և վերլուծել դրանք: Իսկ էլեկտրասրտագրության շնորհիվ հնարավոր է ախտորոշել անհետաձգելի սրտաբանական միջամտության կարիք ունեցող հիվանդությունները: Այն անվտանգ և մատչելի պրոցես է, որը կարելի է իրականացնել նաև տնային պայմաններում:
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-002100, տրված է 05.11.15թ
Mariam Nalbandyan