Նորք մարաշ սրտաբանական կլինիկա

Սրտի արատների և մագիստրալ անոթների դիագնոստիկա, Սրտի կոնսերվաիտվ բուժում, Սրտի արատների և մագիստրալ անոթների խնդիրներով հիվանդների վիրաբուժական բուժում, սրտի աջ և ձախ բաժինների կաթետերիզացիա, Կորոնար զարկերակների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում, Հիվանդի կանոնավոր հետվիրահատական խնամք և բուժում

«Նորք Մարաշ» բ/կ-ն` սրտաբանական կենտրոնը խորհրդային տարիներից սկսած դինամիկ զարգացող և առաջատար բժշկական կենտրոն է: Վերջինիս պրոֆեսիոնալ աշխատակազմի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ Հայաստանում ավելացել է սրտի վիրահատությունների ծավալը:


«Նորք Մարաշ» կենտրոնում իրականացվում են սրտի մի շարք վիրահատություններ՝ հիվանդի տարիքից և քաշից անկախ (բացի սրտի փոխպատվաստումից): Կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիայով ու մեթոդներով, ինչպես նաև նորագույն սարքավորումներով: Այստեղ երեխաների բուժումը մեծամասամբ անվճար է:


 «Նորք Մարաշ» կենտրոնում առկա է 3 հիմնական կլինիկական ենթաբաժին սրտաբանական 2 կլինիկա, սրտի վիրաբուժական կլինիկա, ինչպես նաև մեծահասակների և մանկական սրտաբանական կլինիկաներ: Գործում են բազմաթիվ ծառայություններ, լաբորատորիաներ, որոնք ապահովում են բարձրակարգ հետազոտում և բուժում: 


Կենտրոնում գործում է հատուկ ծրագիր՝ արտերկրից ժամանած հիվանդների սպասարկման համար. կա նաև միջազգային ծրագրերի բաժին, որը տալիս է հեռակա բժշկական խորհրդատվություն, նաև  հիվանդների տեղավորման և այլ հարցերի վերաբերյալ ինֆորմացիա: 
«Նորք Մարաշ» բ/կ-ի բժիշկները վերապատրաստվում են ամերիկյան ու եվրոպական լավագույն կլինիկաներում,  մասնագիտական գիտաժողովների և սեմինարների են մասնակցում: 


Բժշկական անձնակազմում սրտաբաններ են, որոնցից շատերը մասնագիտացել են Եվրոպայի լավագույն կլինիկաներում: Կլինիկայի բժիշկները Հայաստանում առաջատարներից են:

  • Սրտի արատների և մագիստրալ անոթների դիագնոստիկա
  • Սրտի կոնսերվաիտվ բուժում
  • Սրտի արատների և մագիստրալ անոթների խնդիրներով հիվանդների վիրաբուժական բուժում
  • սրտի աջ և ձախ բաժինների կաթետերիզացիա
  • Կորոնար զարկերակների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • Հիվանդի կանոնավոր հետվիրահատական խնամք և բուժում
  • Հեռակա խորհդակցություն և օտարերկրյա հիվանդների բուժում հետվիրահատական շրջանում, որոնցից շատերը մերժում են ստացել այլ կենտրոններում վիրաբուժական օգնության մեջ:


Սրտաբանական կլինիկան հանդիսանում է վերապատրաստման բազա  համալսարանի ավագ ուսանողների համար Հայաստանից և արտերկրից:

Սրտաբանական կլինիկան պարբերաբար կազմակերպում է սեմինարներ եւ կոնֆերանսներ ժամանակակից սրտաբանության ընթացիկ թեմաներ մասնագետների համար:

Օնլայն դեղատուն

Պատվիրել Հիմա