ՏՈՒՆ ԿԼԻՆԻՔՍ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տուն Կլինիքս կամ Ավա-մեդ կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին Երևանում: Խնամքի և հոգեկան առողջության այս կենտրոնն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և մեր ողջ տարածաշրջանում:

Հիվանդների խնամք

Այստեղ մատուցվում են հետևյալ բժշկական ծառայությունները՝ թերապևտիկ, վնասվածքաբանական, սրտաբանական, նյարդաբանական և հոգեբուժական, ինչպես նաև կինեզիոլոգիական, որը հատուկ վարժությունների համակարգ է (նաև մերսողական միջոցառումների) և ամեն պացիենտի նշանակվում է իր հիվանդության ախտանիշից կախված. այն հատկապես անփոխարինելի է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Տուն Կլինիքս խնամքի կենտրոնում բացի բժշկական ծառայություններից մատուցվում են նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսին են հակացավային և սիմպտոմատիկ թերապիաները, պալիատիվ (ամոքիչ) և դեզինտոկսիկացիոն թերապիաները:

Իսկ ու՞մ համար են նախատեսված նմանատիպ ծառայությունները. այն հիվանդների համար, ովքեր ունեն չարորակ նորագոյացություններ, գտնվում են օրգան-համակարգերի անբավարարության դեկոմպենսացիայի փուլում ՝ կայունացման հասնելու անհնարինության պայմաններում, թերապևտիկ քրոնիկ հիվանդություն՝անբուժելիության փուլում, ուղեղի արյան ծանր շրջանառություն, հետվնասվածքային ծանր, անդառնալի հետևանքներով պացիենտներ (ախտանշանային բուժման և բուժօգնության ցուցաբերման ժամանակ ունեն խնամքի կարիք), նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններ և դեմենցիայի տարբեր ձևեր ունեցող պացիենտներ, նաև անբուժելիության փուլում գտնվող Ալցհեյմերով և Պարկենսոնով հիվանդներ:

Մեծահասակների խնամք

Կենտրոնում ցուցաբերվում է հատուկ խնամք տարեց մարդկանց (70 տարեկանից բարձր) և միայնակների համար: Այստեղ իրականացվում է ոչ միայն խնամք մեծահասակների համար, այլև նրանց առօրյայի կազմակերպում: Շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի ստեղծվում է ուրախ, հաճելի և բովանդակալից մթնոլորտ ծերերի առօրյան հետաքրքրությամբ լցնելու համար:

Տուն Կլինիքսում տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, ցուցաբերվում հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր պացիենտի: Գալով կենտրոն հիվանդը անհատական մոտեցում է ստանում ողջ թիմի կողմից՝ անցնելով բուժզննում և ըստ այդմ գտնելով իր բժշկին:

Այստեղ աշխատում է ոչ միայն պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, այլև հմուտ խոհրարարների թիմ, ում շնորհիվ ապահովվում է երեքանգամյա համեղ սնունդ՝ յուրաքանչոյւր հիվանդի համար հատուկ սննդակարգով: Այս ամենից զատ, հիվանդների համար լրացվում է առանձին բժշկական քարտ, որով էլ տրամադրվում է կահույքով, անկողնային պարագաներով և անձնական հիգիենայի պարագաներով համալրված հիվանդասենյակ:

Մեր խնամքի կենտրոնի ղեկավարությունն ու աշխատակազմն ամեն ինչ անում է, որ յուրաքանչյուր հիվանդ իրեն զգա ոչ միայն ապահաով, այլև ինչպես հարազատ տանը՝ շրջապատված հոգատարությամբ և լիակատար խնամքով:

 

Լիցենզիա Կ-ԲՕ-002267,
Լիցենզիա Կ-ԲՕ-001878