Ինվիտրո լաբորատոր ախտորոշիչ կենտրոն

INVITRO բժշկական ու լաբոատոր հետազոտությունների կենտրոնն իրականացնում է 2000-ից ավելի լաբորատոր հետազոտություններ և ինստրումենտալ ու համակարգչային ախտորոշումներ:

INVITRO-ն հետխորհրդային տարածքում ամենամեծ ցանցն ունեցող ընկերությունն է՝ 1300-ից ավելի բժշկական գրասենյակներ, որտեղ օրական կատարվում են մոտ 10 մլն բժշկական հետազոտություններ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի Ուկրաինայում, Ղազախստանում ու Բելառուսում:

Հայաստանյան կենտրոնն առաջինն է անդրկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանում: Բացվել է 2017թ․ Երևանի Կոմիտասի 7 հասցեում, ապա Բագատունյաց 16-ում և քաղաք Արմավիրում:

INVITRO Armenia-ում իրականացվում են հետևյալ ծառայությունները՝

Լաբորատոր մոլեկուլյար ախտորոշում

Արյան խմբի որոշում
Արյան կենսաքիմիական քննություն
Արյան կլինիկական (ընդհանուր) քննություն
Արյան քննություն՝ շնչառական ալերգենների հայտնաբերման համար
Արյան քննություն՝ սննդային ալերգենների հայտնաբերման համար
Արյան քննություն՝ ստամոքսի լորձաթաղանթի վիճակի գնահատման համար (գաստրոպանել)
Բջջագենետիկական ախտորոշում
Գենետիկական հետազոտություններ
Էլեկտրասրտագրություն (էլեկտրոկարդիոգրաֆիա/ԷԿԳ)
Թագավարակի (կորոնավիրուսի) առկայության ստուգում՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով (թագավարակի/կորոնավիրուսի ՊՇՌ-ախտորոշում)
Թագավարակի (կորոնավիրուսի) հակամարմինների առկայության ստուգում
Իմունաբանական լաբորատոր հետազոտություններ
Կլինիկական լաբորատոր ախտորոշում
Կղանքի կենսաքիմիական քննություն
Կղանքի կլինիկական (ընդհանուր) քննություն
Կղանքի մանրէաբանական քննություն
Հեմոստազի համակարգի հետազոտություն (արյան մակարդելիության որոշում/կոագուլոգրամա)
Հորմոնալ լաբորատոր հետազոտություններ
Ճիճվակրության (հելմինտոզների) լաբորատոր ախտորոշում
Մարդու պապիլոմայի վիրուսների/պապիլոմավիրուսների (ՄՊՎ) հայտնաբերում
Մեզի կենսաքիմիական քննություն
Մեզի կլինիկական (ընդհանուր) քննություն
Պտղի զարգացման բնածին արատների նախածննդյան (մինչծննդյան) ախտորոշում
Սեռավարակների լաբորատոր ախտորոշում
Սեռավարակների համակողմանի լաբորատոր ախտորոշում
Վարակների ախտորոշում՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով (ՊՇՌ-ախտորոշում)
Վիրուսների հակամարմինների որոշում
Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա/էխոգրաֆիա)
Ուռուցքաբջջաբանական հետազոտություններ
Օնկոմարկերների որոշում
Օստեոպորոզի մարկերների որոշում

Բժշկական խորհրդատվություն

Ընտանեկան բժշկի խորհրդատվություն
Խորհրդատվություն գինեկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ/գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատվություն հորմոնալ խանգարումների (ներզատական/էնդոկրին հիվանդությունների) վերաբերյալ/ներզատաբանի (էնդոկրինոլոգի) խորհրդատվություն
Խորհրդատվություն ներքին օրգանների հիվանդությունների վերաբերյալ/թերապևտի խորհրդատվություն
Խորհրդատվություն ռևմատիկ հիվանդությունների վերաբերյալ/ռևմատոլոգի խորհրդատվություն
Խորհրդատվություն ուրոլոգիական հիվանդությունների վերաբերյալ/ուրոլոգի խորհրդատվություն

Հիվանդությունների բուժում

Աղեստամոքսային (ստամոքսաաղիքային/գաստրոէնտերոլոգիական) հիվանդությունների բուժում/աղեստամոքսաբանի (գաստրոէնտերոլոգի) ծառայություններ
Գինեկոլոգիական հիվանդությունների բուժում/գինեկոլոգի ծառայություններ
Ներքին օրգանների հիվանդությունների բուժում/թերապևտի ծառայություններ
Շաքարային դիաբետի (շաքարախտի) բուժում
Ուրոլոգիական հիվանդությունների բուժում/ուրոլոգի ծառայություններ

Լաբորատոր - գործիքային հետազոտություններ

Անոթների դուպլեքս հետազոտություն
Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
Որովայնի խոռոչի ՈւՁՀ

Տարաբնույթ ծառայություններ առողջապահության բնագավառում

Արյան նմուշառում լաբորատոր քննության համար՝ կանչով (տնային պայմաններում)
Կենսանյութի նմուշառում լաբորատոր քննության համար՝ կանչով (տնային պայմաններում)