Աբդոմինապլաստիկա (փորի, որովայնի պլաստիկա)

Կոնսուլտացիա

Որովայնի (փորի) պլաստիկան կամ այլ կերպ ասած՝ աբդոմինապլաստիկան աշխարհում 5 ամենատարածված պլաստիկ վիրահատության տեսակներից մեկն է: Տեխնիկապես այն ամենաբարդ վիրահատական միջամտությունների շարքին է դասվում: Թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում այս վիրահատությանը դիմում են հիմնականում ծննդաբերություն տարած կայանք: Ինչու՞, քանի որ փորի մաշկա-ճարպային ծալքերը, մաշկի, ենթամաշկի և ճարպային հյուսվածքների ավելցուկները, ձգվածությունները և մնացած բոլոր ցուցումները լինում են հենց այս խմբի կանանց մոտ: Լինում են նաև դեպքեր, երբ կայանք աբդոմինապլաստիկայի են դիմում նիհարելու, կառուցվածքային դեֆորմացիաները շտկելու և սպիները վերացնելու նպատակով:

Նախքան վիրահատության դիմելը, սակայն, անպայման պետք է խորհրդակցության այցելել պլաստիկ վիրաբույժի մոտ, ով մանրամասնորեն կզննի դեֆեկտները, կներկայացնի հակացուցումները, որից հետո կհաստատի վիրահատելու մասին որոշումը:

Որովայնի պլաստիկ վիրահատության գները Հայաստանում 2022

Աբդոմինապլաստիկան, ինչպես նշեցինք, բավական բարդ վիրահատական միջամտություն է: Մինչդեռ դրա արժեքը Հայաստանում շատ բարձր չէ: Իհարկե, գնային քաղաքականությունը տարբեր բուժհաստատություններում շատ տարբեր է՝ կախված մի շարք հանգամանքներից: Ընդհանուր առմամբ որովայնի պլաստիկ վիրահատոթյան գները մեր երկրում սկսվում են 450․000 ՀՀ դրամից և հասնում մինչև 900․000-ի: Երևանի մի շարք բժշկական կենտրոններում նաև գործում են զեղչեր:

Վիրահատություն

Որովայնի պլաստիկ վիրահատության ընթացքում վերացվում են փորի տարատեսակ դեֆեկտները՝ վերականգնվում է թառամած մաշկը, հեռացվում են սպիները և բծերը: Իսկ դրանք մեծամասամբ առաջանում են ծննդաբերությունից հետո և տարիքային փոփոխությունների արդյունքում: Վիրահատական այս միջամտությունը կրում է զուտ էսթետիկական բնույթ և որովայնի թերությունների շտկման ամենից արդյունավետ մեթոդներից մեկն է: Այն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ, տևում է 2-5 ժամ՝ կախված ծավալից և բարդությունից:

Վիրահատության ընթացքում արվում է կտրվածք՝ որովայնի առաջնային պատի հատվածում՝ մինչև պորտի շրջակայքը: Ապա մաշկը և ենթամաշկը տարանջատվում են ճարպային հյուսվածքներից ու որովայի ստորին պատից, որից հետո նոր կատարվում է ճարպերի հեռացում: Պրոցեդուրայի վերջում որովայնի եզրերը կարվում են կոսմետիկ կարերով: Իսկ վիրահատությունից հետո սպին հորիզոնական ձևով մնում է որովայնի ամենաներքևի հատվածում, որը հնարավոր է թաքցնել ներքնազգեստի տակ:

Հետվիրահատական ընթացք

Աբդոմինապլաստիկայից հետո վերականգնման ընթացքը մի փոքր բարդ է: Վիրահատությունից հետո սկզբնական շրջանում պացիենտների որովայնի առաջնային պատի ներքևի հատվածում թմրածություն է լինում: Այդ զգացողությունը կարող է մնալ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ՝ կախված դեպքի բարդության աստիճանից:

Հետվիրահատական շրջանը, ինչպես յուրաքանչյուր դեպքում, այս աբդոմինապլաստիկայից հետո ևս ուղեկցվում է ցավերով, այտուցներով և կապտուկներով: Հնարավոր են այտուցներ կարերի շրջանում՝ հյուսվածքների շրջակայքում ջրի կուտակման պատճառով և սովորաբար անցնում են մի քանի ամսից: Սակայն, այսպիսի դեպքեր հաճախ չեն լինում: Նման բարդություններից և վատ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին: Պետք է կրել հատուկ կոմպրեսիվ ներքնազգեստ, զերծ մնալ ծանրություններ կրելուց:

Բացի այդ առաջին 6 ամիսներին պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և չզբաղվել սպորտով: Հավելյալ ցուցումների և մանրամասներին մասին Ձեզ կտեղեկացնի պլաստիկ վիրաբույժը: