Աչքի պրոթեզավորում

Աչքի հիվանդությունների և վնասվածքների արդյունքում երբեմն խանգարվում է ոչ միայն տեսողական ֆունկցիան, այլև տուժում է հենց աչքը կամ ակնագունդը ֆիզիկապես: Այսօրվա բժշկությունը հնարավորություն է տալիս լիովին վերականգնել մարդու աչքը ՝ շնորհիվ պրոթեզավորման: Աչքի պրոթեզը, ցավոք չունի տեսողական ֆունկցիա, սակայն պահպանում է աչքի անատոմիական կառուցվածքը, թույլ է տալիս խուսափել գանգի դեֆորմացիայից, ինչպես նաև վերականգնել էսթետիկական տեսքը:

Աչքերի պրոթեզավորումը հարկավոր է այն դեպքերում, երբ աչքը բացակայում է տարատեսակ վնասվածքների պատճառով, բնածին արատի ժամանակ, արհեստականորեն հեռացվելու կամ զարգացման խախտման դեպքերում:

Աչքի պրոթեզների տեսակները

Աչքի պրոթեզները տարբեր նշանակության են լինում՝ ժամանակավոր, հետվիրահատական շրջանում կրելու համար կամ էլ՝ երկարատև: Դրանք լինում են ապակյա և պլաստմասե: Ապակե պրոթեզները թեթև են և փխրուն, ունեն հարթ մակերես: Սրանց օգտագործման ժամկետը 1 տարի է, պետք է կրել կոկիկ և անպայման հետևել աչքերի հիգիենային: Իսկ ահա պլաստմասե պրոթեզները կարելի է կրել 2 տարի, դրանք ավելի պարզունակ են, սակայն ավելի ծանր են և ոչ այնքան հարթ: Հարկ է նշել, որ աչքի պրոթեզները լինում են կա՛մ ստանդարտ (մասսայական են պատրաստվում) կա՛մ անհատական: Բացի պատրաստված նյութի տեսակից, ընդունված է դրանք նաև դասակարգել ըստ՝ չափերի (մեծ, փոքր, միջին, միկրոպրոթեզներ), ձևի (կլոր, եռաէլիպաձև), կրելու (աջ, ձախ):

Աչքի պրոթեզավորման վիրահատություն

Աչքի պրոթեզավորման վիրահատությունն անցկացվում է ընդհանուր անզգայացմամբ: Սկզբում հեռացվում է վնասված օրգանը, առանձնացվում է ակնագունդը: Այնուհետև կտրվում են օրգանը պահող նյարդային և մկանային մանրաթելերը: Անկագունդը հանելուց հետո, դատարկ մնացած հատվածում դրվում է սկավառակ: Իսկ վիրահատությունից մոտ 10 օր անց տեղադրվում է իմպլանտ: Երկուսից վեց ամիս անց, երբ կոնյուկտիվային պարկի այտուցվածությունն անցնում է և սկավառակը փոխարինում են պլաստմասե ժամանակավոր պրոթեզով, որը մեկ տարի անց փոխարինում են նորով: Նախապես վերցնում են հիվանդի աչքերի չափսերը, մյուս աչքի բիբի տրամագիծը և համապատասխանեցնում եղջերաթաղանթի գույնը: Արհեստական աչքը պահվում է փոսիկի մեջ կոպերի օգնությամբ: Այս իսկ պատճառով շարժվելիս հնարավոր է , որ այն նույնպես տեղաշարժվի:

Աչքի պրոթեզավորման գները 2022

Հայաստանում աչքի պրոթեզավորման գները միջինում կազմում են 70.000 դրամ, որն իր մեջ ներառում է աչքի հետազոտությունը, անհատական պրոթեզի պատրաստումն ու տեղադրումը: Գործընթացն իրականացվում է նորագույն սարքավորումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով: Կախված տարիքային սեգմենտից, որոշ պացիենտների համար գործում են նաև ճկուն զեղչեր:

Հետվիրահատական ընթացք

Աչքի պրոթեզավորումից մի քանի օր անց այն ունենում է լիովին առողջ և նորմալ տեսք: Այս տեսքը երկար պահպանելու համար, պետք է անպայման հետևել հիգիենային, մաքուր պահել պրոթեզը: Խորհուրդ է տրվում լվանալ այն շաբաթը մեկ կամ այլ հաճախականությամբ, որը կնշանակի բժիշկը: Աչքի պրոթեզը պետք է հարմարավետ լինի փոսիկի մեջ, չպետք է ջրոտվի: Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում գիշերային քնի ժամանակ առհասարակ պրոթեզը պետք է հանել կամ առհասարակ խուսափել այն հանելիս: Այս և նմապատիպ այլ ցուցումները անհատական են յուրաքարնչուր պացիենտի դեպքում: Այդ իսկ պատճառով պետք է վիրահատոթյունից հետո հետևել ակնաբույժի խորհուրդներին: