Ադենոմա շագանակագեղձի

Շագանակագեղձի ադենոման (պրոստատիտի) հիվանդություն է, որի դեպքում տղամարդկանց մոտ շագանակագեղձի շրջանում զարգանում են բարորակ կամ չարորակ գոյացություններ: Նմանատիպ գոյացության առաջացումը հանգեցնում է միզապարկի սեղմման ու, որպես հետևանք, միզելու գործընթացի խախտման:

Շագանակագեղձի ադենոման բաժանվում է 3 փուլերի.

  • I փուլը բնութագրվում է միզուղիների փոքր խանգարումներով;
  • II փուլում հիվանդը մշտապես ունենում է թերի արտազատման զգացողություն: Դա պայմանավորված է նրանով, որ միզուկը նեղանում է՝ ի հաշիվ շագանակագեղձի հյուսվածքի լայնացման;
  • III փուլը ամենավտանգավորն է տղամարդու մարմնի համար: Այս դեպքում հիվանդը կորցնում է ինքնուրույն զուգարան գնալու հնարավորությունը:

Զարգացման և առաջացման պատճառները

Մինչ այժմ չի հաջողվել գտնել այս հիվանդության զարգացման ու առաջացման պատճառները: Այնուամենայնիվ, կան պնդումներ, ըստ որոնց, հիվանդությունը կախված է արական սեռական հորմոնների մակարդակից:

Պրոստատիտի ախտանիշները

Պրոստատիտի հիմնական ախտանշաններն են՝

  • Ցավի զգացողությունը սեռական օրգանների շրջանում;
  • Միզելու ցանկության ավելացումը, միզելու ցավոտ գործընթացը;
  • էրեկցիայի բացակայությունը;
  • Միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողությունը։

Քրոնիկ պրոստատիտ

Քրոնիկ պրոստատիտի առաջացմանը նախորդում է սուր փուլը, որը պայմանավորված է հարուցիչների կենսական ակտիվությամբ:

Քրոնիկ շագանակագեղձի բորբոքման դեպքում, նույնիսկ բուժումից հետո, հիվանդության կրկնության մեծ հավանականություն կա: Քրոնիկ պրոստատիտի հիմնական ախտանիշները ներառում են՝

  • սուր ցավ սեռական օրգանների շրջանում,
  • ավելորդ քրտինք,
  • միզելու ցավոտ գործընթաց։

Քրոնիկ պրոստատիտի ժամանակին չբուժելու դեպքում, կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

  • մեզի զսպման անհնարինությունը,
  • վեզիկուլիտը,
  • օրխիտը։

Պրոստատիտի բուժում

Շագանակագեղձի բուժումն իրականացվում է ինչպես պահպանողական թերապիայի մեթոդով, այնպես էլ՝ վիրաբուժական միջամտությամբ: Ամեն ինչ կախված է ուշացման աստիճանից և այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝

  • հիվանդի տարիքը,
  • իրավիճակի լրջությունը,
  • ուղեկցող հիվանդությունների առկայությունը։

Բուժման պայմաններն ու գները

Հայաստանում շատ կլինիկաներ առաջարկում են պրոստատիտի արդյունավետ բուժում ինչպես պահպանողական թերապիայի, այնպես էլ՝ վիրաբուժական միջամտության միջոցով: Հայաստանյան կլինիկաներում շագանակագեղձի բուժման գները ներառում են ուրոլոգի խորհրդատվությունը, բուժումն ու այլ ընթացակարգեր և տատանվում են 350,000 – 500,000 ՀՀ դրամի սահմաններում:

Բացի այդ, ժամանակ առ ժամանակ, Երևանի բազմաթիվ կլինիկաներում գործում են զեղչեր պրոստատիտի բուժման համար: