Անոթային հիվանդություններ

Առաջացման և զարգացման պատճառները

Անոթների նեղացմումը, ինչի պատճառ կարող են հանդիասանալ վահանիկների առկայությունը, արյան վատ շրջանառությունը կամ թրոմբների առաջացումը, հանգեցնում է անոթների հիվանդությունների։ Այն հատկապես ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են գերճնշումից ու սրտի հիվանդություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի առաջացման վտանգի տակ գտնվողների մոտ:

Անոթային հիվանդությունների ախտանշաններ

Հիվանդության վաղ փուլերի դեպքում այն կարող է ուղեկցվել առանց ախտանիշների կամ ոտքի ցավերի տեսքով, որոնք անցնում են հանգստանալու դեպքում, իսկ ավելի խորացված հիվանդության դեպքում ցավերը կարող են չմեղմվել։

Ոտքերի անոթների խնդիրներ

Արյունատար անոթներում խնդիրների առաջացման պատճառ են հանդիսանում ժառանգականությունը, հորմոնային ֆոնի խնդիրները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հղիությունը, ոտքերի վրա երկար կանգնելը, նստակյաց կյանքը, ոտքը ոտքի վրա գցելու կամ տակը ծալած նստելու սովորույթները, արյան մակարդելիության խախտումը, հակաբեղմնավորիչ հաբերի կամ ստերոիդների ընդունումը, չափազանց նեղ հագուստները, փորկապությունը, վնասակար ուլտրամանուշակագույն արևի ճառագայթները, տարիքը:

Ոտքերի անոթների հիվանդությունից տառապողները հիմնականում գանգատվում են ոտքերի շրջանում ցավից, այտուցից, հոգնածության և ծանրւթյան զգցումից։

Սիրտ անոթային հիվանդություն

Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման համար հաճախ պատճառ են հանդիսանում մեկից ավելի գործոնների առկայությունը, որոնց այլ կերպ անվանում են ռիսկի գործոններ։

Այս հիվանդության մասին խոսելիս առաջին հերթին պետք է նշել սրտի իշմիկ հիվանդություները, որի համար պատճառ կարող են հանդիսանալ ճարպակալումը, ծխախոտամոլությունը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ժառանգական նախատրամադրվածությունը։ Հիվանդության մյուս խմբին են պատկանում տարրական առիթմիաները։

Անոթների բուժում

Բուժման համար առաջնային պայման է ապրելակերպի փոփոխությունը։ Հիմանկանում ցուցվում են ծխախոտից հրաժարում, դիաբետի վերահսկում, քայլքի ծրագիր։ Այս մեթոդների արդյունավետ չլինելու դեպքում, կարող է ցուցվել անոթների բալոնային լայնացում կամ ստենտավորում, ինչի արդյունքում կարգավորվում է արյան հոսքը ախտահարված արյունատար անոթով։ Բուժման հաջորդ ձևը վիրահատական միջամտությունն է։

Բուժման և վիրահատության գներ և պայմաններ

Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ կլինիկաներ զբաղվում են անոթների բուժմամբ, ինչի գինը, կախված հիվանդության տեսակից, տատանվում է մոտավորապես 250,000-750,000 ՀՀ դրամի սահմաններում։ Որոշ դեպքերում հնաարավոր է նաև զեղչեր։