Սրտի հիվանդություններ

Առաջացման ու զարգացման պատճառները

Սրտի ճիշտ գործունեությունից է կախված ամբողջ օրգանիզմի առողջությունը։

Սրտի հիվանդությունները սովորաբար երկար և խրոնիկ կերպով են ուղեկցում մարդկանց։ Հիվանդության առաջացման համար պատճառ կարող են հանդիսանալ սթրեսը, դեպրեսիան, ծանր քաշը, արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, ծխախոտի օգտագործումը։ Հիվանդությունը կարող է ունենալ նաև ժառանգական և ի ծնե բնույթ։

Սրտի հիվանդությունների նախանշաններ և ախտանշաններ

  • Ցավ - Սրտի հիվանդության առկայության դեպքում ցավ հնարավոր է զգալ ոչ միայն սրտի շրջանում, այլ նաև մարմնի այլ մասերի, օրինակ ՝ ուսերի, ձեռքերի, պարանոցի, ծնոտի և ատամների: Ֆիզիկական վարժություններից հետո ցավ զգալուց հետո ևս դիմեք բժշկի։
  • Միգրեն - Կանանց մոտ ժամանակ առ ժամանակ հանդիպող գլխացավի դեպքում, որը ուղեկցվում է աչքերի առջև զիգզագների առաջացմամբ, կա սրտի խնդիրների առաջացման վտանգ։
  • Հոգնածություն - Երբեմն սրտային հիվանդությունները առաջացնում են հոգնածություն ու ծանր շնչառություն, ինչը կարող է շփոթվել հարբուխի հետ։
  • Ցրվածություն - Արյան ճնշման անկման հետկապված, մարդու մոտ կարող է առաջանալ ցրվածություն։
  • Ոտքերի շրջանում ցնցումներ - Քայլելիս, անոթային խնդիրներ ունենալու դեպքում, հնարավոր է ցավի և ցնցումների զգացողություն։

Սիրտ-անոթային անբավարարվածություն

Սիրտ-անոթային անբավարարվածությունը կարող է առաջանալ ինչպես արդեն գոյություն ունեցող սրտանոթային պաթոլոգիայի ֆոնի վրա, այնպես էլ հանկարծ, ակնհայտ պատճառներով: Ախտանշաներն են սրտի անկանոն զարկերը, կրծքի ցավը, փորացավ, քրտնարտադրություն, ցավ վերջույթներում, շնչահեղձության զգացվում, ուռած կոճեր, ծնոտի և թիկունքի ցավ։

Սրտամկանի հիվանդություն

Սրտամկանի բորբոքման հիմնական պատճառ կարող են հանդիսանալ վիրուսային վարակները, բակտերիալ վարակները, որոշ դեղաիջոցներ, ինչպես նաև աուտոիմուն հիվանդություններ։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Հիվանդության բարդության աստիճանից կախված, կարող է ցուցվել դեղորայքային կամ վիրաբուժական միջամտություն։

Սրտի հիվանդությունների բուժում

Կախված սրտի հիվանդության տեսակից բուժումը կարող է լինել տարբեր, բայց հիանակնում այն ներառում է կենսակերպի փոփոխություն, որոշակի դեղորայքի ընդունում կամ վիրահատություն։ Իսկ հիվանդության ռիսկը կարելի է իջեցնել դիմելով այնպիսի միջոցների, ինչպիսիք են հավասարակշռված սննդակարգը, պարբերաբար մարզվելը, վատ սովորություններից հրաժարվելը և այլն։

Բուժման և վիրահատության գներ և պայմաններ

Հայաստանի Հանրապետության մի շարք հիվանդանոցներում կատարվում են սրտի վիրահատություններ և բուժում։ Վիրահատության արժեքը կախված է բարդության տեսակից և տատնվում է 500000-2000000 ՀՀ դրամի սահմանում։