Աստիգմատիզմ (տարաբեկություն)

Աստիգմատիզմը տեսողական հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում պատկերի աղավաղում: Այն իրենից ներկայացնում է լույսի տարաբեկում աչքի ցանցաթաղանթի վրա: Աստիգմատիզմ տերմինը հունարենից թարգմանաբար նշանակում է կիզակետի բացակայություն՝ «а» և «stigmate» բառերից: Թե ինչպես է այն առաջանում, ինչ ախտանշաններով է ի հայտ գալիս և բուժվում, ներկայացնենք ստորև:

Աստիգմատիզմի տեսակները և առաջացման պատճառները

Աստիգմատիզմը աչքի այն հիվանդություններից է, որ կարող է լինել թե՛ բնածին (կարող է ժառանգական բնույթ կրել), թե՛ ձեռքբերովի (առաջանում է ինչ-որ տարիքում եղջերաթաղանթի վնասվածքի դեպքում): Տեսակների մասին խոսելիս նախ պետք է նշել դրանց տարբերակումը ըստ միջօրեականի՝ ուղիղ, ոչ ուղիղ և թեք: Ուղիղ աստիգմատիզմի դեպքում ուղիղ միջօրեականը շատ է կորանում, ոչ ուղիղի դեպքում հորիզոնական միջօրեականն է ամենակորը լինում, իսկ թեք աստիգմատիզմը բնութագրվում է երկու առանցնքերի կորությամբ:

Բացի այս տարբերակում են նաև միոպիկ և հիպերմետրոպիկ աստիգմատիզմ, երբ առաջինի դեպքում ուղեկցվում է կարճատեսությամբ, իսկ երկրորդի դեպքում՝ հեռատեսությամբ:

Աստիգմատիզմի ախտանշաններ

Սկզբնական շրջանում, երբ աստիգմատիզմը թույլ է արտահայտված լինում, կարող է ընդհանրապես ոչ մի աշխատնիշ չունենալ: Իսկ ահա խորացված և բարձր աստիգմատիզմի դեպքում լինում է անհստակ տեսողություն, լղոզված պատկերներ, աչքերի լարվածություն, հաճախակի կկոցում, գերհոգնություն, աչքերի, հոնքերի շրջանի ցավեր, ինչպես նաև գլխացավեր և անգամ գլխապտույտ: Երեխաների դեպքում լինում է նման տառերի շփոթում, հեռվում գտնվող առարկաների անճանաչելություն, որն առաջանում է պատկերի անհստակության պատճառով: Այս բոլոր ախտանշանների դեպքում պետք է անպայման դիմել ակնաբույժի և կանխել աչքի այս հիվանդության խորացումը:

Ինչպե՞ս բուժել աստիգմատիզմը

Աստիգմատիզմի բուժումը կախված է դրա առաջացման պատճառից, տեղակայումից, աստիճանից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից: Իսկ բուժման սխեման իր մեջ ներառում է հետևյալ կետերը՝ տեսողության կորեկցիա, բուժում՝ դեղամիջոցներով, ֆիզիոթերապևտիկ և վիրահատության միջոցով: Բոլոր տեսակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, թե որն ընտրել որոշում է հիվանդն իր ակնաբույժի խորհրդով, ինչպես նաև իր խնդրի և օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով:

Աստիգմատիզմի բուժման վիրահատական մեթոդներ

Ի տարբերություն վերևում թվարկված բոլոր մեթոդների, վիրահատությունը միակ ռադիկալ բուժման տարբերակն է տեսողության վերականգնման համար:

Դրանցից ամենաժամանակակից, հայտնի և տարածված մեթոդը էքսիմեր- լազերային վիրահատությունն է: Այն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ հատուկ աչքի կաթիլների միջոցով: Այս վիրահատության ժամանակ լազերի միջոցով բացվում է եղջերաթաղանթի վերին բարակ շերտը և լազերի տաքության շնորհիվ դուրս բերվում հեղուկը եղջերաթաղանթից: Տվյալ լազերային մեթոդից հետո տեսողությունը վերականգնվում է մի քանի ժամից մինչև 7 օրվա ընթացքում:

Նախկինում տարածված վիրահատական մեթոդներից է ճառագայթային կերատոտոմիան, որն իրականացվում է եղջերաթաղանթի պարագծով ադամանդե դանակով ճառագայթային անցքեր բացելով: Այս մեթոդն այժմ մեծամասամբ կիրառվում է լազերային վիրահատության համար հակացուցումներ ունենալու դեպքում:

Բացի այդ կան նաև ջերմակերատոպլաստիկայի, իմպլանտավորման և մի շարք այլ մեթոդներ, սակայն, ամենաարդյունավետն ու նորարարականը լազերային վիրահատոթյունն է: Պետք է նշենք, որ ինչպես Հայաստանում վաղուց արդեն իրականացվում են: Աստիգմատիզմի բուժման էքսիմեր-լազերային վիրահատություններ՝ ոչ միայն բավական մատչելի արժեքներով, այլև զեղչերով: Երևանի մի շարք կլինիկաներում առկա են հզոր և նորագույն սարքավորումներ, որոնց միջոցով կարողնում են ապահովել տեսողության բացարձակ վերականգնում: