Ցիստիտ, միզապարկի բորբոքում

Ի՞նչ է միզապարկի բորբոքումը

Միզապարկը մկանային օրգան է, տեղադիրքը՝ կոնքի խոռոչում։ Այստեղ է զույգ միզածորաններով լցվում մեզը, որը ձևավորվում է երիկամներում։ Միզապարկի բորբոքումը (ցիստիտ) միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Այն հիմնականում ի հայտ է գալիս կանանց մոտ, սակայն չի շրջանցում նաև տղամարդկանց։ Տարբերվում են ցիստիտի երկու հիմնական ընթացք՝ սուր և քրոնիկական։ Առավել հաճախ հանդիպում է սուր բորբոքումը, որը օրգանիզմի մրսածության արդյունք է։

Առաջացման և զարգացման պատճառները

Ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով։ Առաջին հերթին այն կարող է պայմանավորված լինել միզապարկի լորձաթաղանթի վնասվածքներով, առավել հաճախ հանդիպում է կոնքի խոռոչում արյան կանգային վիճակներով, ինչպես նաև հումորալ խախտումներով։ Ջերմաստիճանային ոչ նորմալ և ցուրտ պայմանները կարող են միզապարկի բորբոքման առաջացման խթան հանդիսանալ։ Ցիստիտը կարող է ունենալ ինֆեկցիոն բնույթ, այսինքն պայմանավորված լինել մի շարք վարակների ներթափանցումով։ Ցիստիտի առաջացման ամենատարածված պատճառը աղիքային ցուպիկի միջոցով վարակումն է։

Ցիստիտի ախտանշանները

Միզապարկի բորբոքման ախտանշանները կարող են լինել խիստ արտահայտված կամ ընդհանրապես բացակայել։ Ընդհանուր առմամբ ցիստիտի դեպքում հիվանդը գանգատվում է հաճախամիզությունից, միզասեռական համակարգի տարաբնույթ ցավերից, մեզի մեջ արյան առկայությունից։ Գրեթե հարյուր տոկոս դեպքերում կանայք գանգատվում են որովայնի ստորին շրջանի ցավերից, ինչն էլ բժշկին դիմելու հիմնական պատճառն է։

Ցիստիտի բուժումը

Ցիստիտի առկայության մասին բժիշկը նախնական եզրակացություն է կազմում հիվանդի գանգատների հիման վրա, սակայն ամբողջական պատկերացումների և բուժում  նշանակելու համար կատարվում են որոշակի հետազոտություններ, ինչպես օրինակ՝ արյան և մեզի ընդհանուր քննություն։ Լաբորատոր փորձաքննությունը պարզում է վարակի բնույթը և հակաբիոտիկ դեղերի նկատմամբ դրանց կայունությունը։ Որոշակի հետազոտություններից հետո, երբ արդեն հստակ են հիվանդության բոլոր մանրամասները, նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում։ Հազվադեպ դեպքերում կատարվում է վիրահատական միջամտություն։ Մասնագետները նշում են, որ միզապարկի բորբոքման բուժմանը կարող են նպաստել ֆիզիկական ակտիվությունը, դյուրամարս սննդի օգտագործումը, ինչպես նաև՝ կաթնամթերքի օգտագործումը։

Ցիստիտի բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները առկա են Երևանի ցանկացած դեղատներում՝ մատչելի գներով։ Այն ավելի հեշտ հասանելի դարձնելու համար կարող եք օգտվել Doctor911.am կայքից, որը առցանց առողջապահական հարթակ է Հայաստանում։ Այստեղ կարող եք գրանցվել, ստանալ բժշկական խորհրդատվություն, ծանոթանալ դեղերի արժեքներին։ Նախապես գրանցվելու դեպքում գործում են նաև զեղչեր։