ԷԿՈ (ԱՄԲ) Արտամարմնային բեղմնավորում Հայատանում

Մեր օրերում հայտնի, արհեստական բեղմնավորման երեք մեթոդներից, ամենատարածվածն ու կիրառվողը արտամարմնային բեղմնավորումն է (ԱՄԲ), այլ կերպ ԷԿՈ:

Կոնսուլտացիա

Արդեն իսկ մեթոդի անվանումից կարելի է կռահել, որ վերջինիս կիրառման ժամանակ բեղմնավորման բուն ընթացքը տեղի է ունենում մարմնից դուրս, լաբորատոր պայմաններում: Որից հետո բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է արգանդի խոռոճում: ԱՄԲ-ն ցուցված է. արգանդափողերի անանցանելիության; զույգերիից ցանկացածի մոտ անպտղության պատչառ հանդիսացող, թերապեվտիկ ճանապարհով չբուժվող հիվանդության առկայության, ինչպես նաև ներարգանդային սերմնավորման մի քանի չհաջողված փորձերի դեպքերում:

Կախված տարիքից, արտամարմնային բեղմնավորման մեթոդով հղիանալու հավանականությունը կազմում է մոտ 10 (40-ից բարձր) – 30 (35-ից ցածր) տոկոս:

ԷԿՈ -ի անցկացման փուլերը

Կարելի է առանձնացնել ԷԿՈ-ի ընթացքի չորս հիմնական փուլերը: Այն են. նախապատրաստական; սերմնահեղուկի և ձվաբջիջների նախապատրաստման; լաբորատոր պայմաններում բեղմնավորման և բեղմնավորած ձվաբջիջների աճեցման; սաղմը արգանդի խոռոճում տեղադրման փուլերը:

  • Նախապատրաստական փուլում, անց է կացվում պարտադիր բուժզննում: Որից հետո, ԷԿՈ-ի համար հակացուցված հիվանդություններ չհայտնաբերելու դեպքում, հորմոնալ դեղանյութերի միջոցով, որոնք յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում են հաշվի առնելով անպտղության պատճառը հանիսացող հիվանդության յուրահատկությունները, սկսվում է ձվարանների օվուլյացիայի խթանման պրոցեդուրան:
  • Ձվարանների օվուլյացիայի խթանման արդյունքում, հասունացած ձվաբջիջները արտածծվում են բարակ ասեղի միջոցով: Դրան զուգահեռ, ընտրվում և հատուկ մշակման է ենթարկվում տղամարդու սերմը:
  • Այս պահից սկսվում է արտամարմնային բեղմնավորման բուն գործընթացը, որը ամբողջությամբ ընթանում է լաբորատոր պայմաններում: Բեղմնավորման արդյունքում առաջացած սաղմը, աճեցվում է երեքից հինգ օր: Բուն բեղմնավորման գործընթացի տևողությունը կազմում է մոտ տասներկու ժամ:
  • Եզրափակիչ փուլում հասունացած ձվաբջիջները տեղադրվում են արգանդի խորոճում և 1-2 շաբաթ սպասում արդյունքին:

Նշենք, որ հղիանալու հավանականությունը բարձրացնելու համար, կախված տարիքից, արգանդի խոռոճ տեղադրվում է միաժամանակ 2-ից (մինչև 35 տարեկան) - 4 (35-ից բարձր) բեղմնավորված ձվաբջիջ:

ԷԿՈ-ի գները Հայաստանում 2022 թ.

Արտամարմնային բեղմնավորման գները Հայաստանում բավականին մատչելի են ինչպես տեղի բնակչության, այնպես էլ Հանրապետության հյուրերի համար: Կախված ընտրած կլինիկայի, կատարված աշխատանքի ծավալի և պրոցեդուրայի ընթացքում օգտագործվող դեղամիջոցների, ԱՄԲ-ի արժեքը կազմում է 1 200 000 – 2 500 000 դրամ:

ԷԿՈ-ի առավելությունները և թերությունները

Չնայած նրան, որ արտամարմնային բեղմնավորումը ամենակիրառելին է, այն նույնպես ունի իր թերությունները և առավելությունները: Թվարկենք նրանցից մի քանիսը:

Չհաջողած փորձի դեպքում, պրոցեդուրան կարելի է կրկնել, առանց երկար ժամանակային ընդմիջման: Կրկնակի փորձը չի նվազեցնում հղիանալու հավանականությունը: Նշենք, որ այդ դեպքում, արգանդի խոռոճում տեղադրվում են նախորդ փորձից մնացաց առողջ ձվաբջիջները, որոնք հնարավոր է պահպանել սառեցված վիճակում:

Դա հնարավորություն է տալիս շրջանցել ԷԿՈ-ի ընթացքի առաջին երեք փուլերը: ԷԿՈ մեթոդիկան հնարավորություն է ընձեռնում կատարել բեղմնավորված ձվաբջիջների պրենատալ սկանավորում, որի արդյունքում հայտնաբերվում և վերացվում է անորակ սաղմը: Սկանավորման շնորհիվ կարելի է կանխել երեխային, գեների միջոցով, ժառանգական հիվանդությունների փողանցման երևույթը:

Մեթոդի հիմնական թերությունը, օրգանզմի վրա, մեծ քանակությամբ հորմոնալ դեղանյութեր ընդունելու հետևանքով, հնարավոր բացասական ազդեցությունն է, ինչից կարելի է խուսափել, հետևելով մասնագետների խորհուրդներին:

Սիմոնյան Արշակ Պողոսի

Գինեկոլոգ

ԻԳՆՈՅԱՆ ԴԱՎԻԹ

Մանկաբարձ-գինեկոլոգ

ՌԱՓՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ