Գլաուկոմա

Գլաուկոման աչքի հիվանդություն է, որը վնասում է տեսանյարդը և տանում անդառնալի կուրացման: Այս հիվանդության ընթացքում ներակնային բարձր ճնշման պատճառով տեղի է ունենում աչքի ցանցաթաղանթի և տեսողական բջիջների ոչնչացում, որի հետևանքով տեսողական հրագանգը չի կարողանում հասնել գլխուղեղին: Արդյունքում հիվանդի տեսողությունը գնալով վատթարանում է, նվազում է ծայրամասային տեսողությունը: Գլաուկոմա բառը հին հունարենից կարելի է թարգմանել «ծովի կապտականաչավուն գույն»: Տարբերակում են 2 տեսակի գլաուկոմա՝ բաց անկյուն և փակ անկյուն:

Առաջացման և զարգացման պատճառները

Գլաուկոմայի առաջացման մի շարք պատճառներից ամենագլխավորն ու վտանգավորը աչքի ճնշումն է: Ապա ռիսկային խմբում են գտնվում դիբետով, նյարադային ու սրտային հիվանդություններով, ինչպես նաև աչքի տրամվա կամ բորբոքային խնդիրներ ունեցող մարդիկ: Աչքի այս հիվանդության առաջացման դեպքում մեծ է նաև գենետիկական գործոնը: Հատկապես բաց անկյուն գլաուկոման կապված է գենետիկ մուտացիաների հետ:

Գլաուկոմայի ախտանշաններ

Սա դանդաղ զարգացող հիվանդություն է, որն աննկատ բերում է կուրացման: Այդ իսկ պատճառով, գլաուկոման անվանում են «տեսողության գող»: Բաց անկյուն գլաուկոմայի դեպքում աչքի ցավեր և այլ նկատելի նշաններ չեն լինում, ուստի ռիսկային խմբի մարդիկ պետք է պարբերաբար ստուգումներ անցնեն: Բաց անկյուն գլաուկոմայի առաջացման նշաններն են տեսադաշտի կորուստը և տեսողական նյարդի փոփոխությունը: Իսկ փակ գլաուկոմայի դեպքում լինում են աչքի սուր ցավեր, կարմրություն, գլխացավ, սրտխառնոց և փսխում, աչքի բարձր ճնշում և տեսողության վատացում:

Ի՞նչ անել աչքի բարձր ճնշման դեպքում

Գլաուկոմայի գլխավոր ախտանիշը աչքի բարձր ճնշումն է: Իսկ վերջինս առաջանում է աչքի հեղուկի դժվարացած արտահոսքի պատճառով, երբ այն կուտակվում է և հանգեցնում աչքի ճնշման: Դրա արդյունքում մարդու տեսողությունը գնալով ատթարանում է և ապա հանգեցնում կուրության: Աչքերի խնձորակի ցավը, գլխացավը և գլխապտույտը շատ լուրջ ու հիմնավոր ախտանիշներ են ակնաբույժի դիմելու համար, որպեսզի հնարավորություն լինի արագ կանխելու հիվանդության զարգացումը: Բուժմանը զուգահեռ բժիշկը նաև կտեղեկացնի ֆիզիկական և սննդակարգում մտցվող անհրաժեշտ սահմանափակումների մասին:

Ինչպե՞ս բուժել գլաուկոման

Ներկայումս գլաուկոմայի հիմնական բուժում որպես այդպիսին դեռ չկա: Պարզապես պահպանվում է հիվանդի տեսողությունը՝ նրա կյանքի որակի բարելավելու նպատակով: Ճիշտ ախտորոշումից հետո դեղորայքային և վիրաբուժական մեթոդներով այսօր աշխարհում և Հայստանում կատարվող վիրահատությունների շնորհիվ հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը:

Գլաուկոմայի բուժման վիրահատական մեթոդներ

Վիրահատական միջամտությունից հետո հեղուկն աչքի միջից ազատորեն սկսում է արտահոսել, ինչի շնորհիվ էլ ներակնային ճնշումն իջնում է: Տեսանյարդն այլևս վնասված չի լինում և հետևաբար տեսողությունը կարգավորվում է: Գլաուկոմայի բուժման վիրահատությունները տարբերակվում են ըստ տեխնիկայի, արդյունավետության, տևողության և արժեքի: Աչքի այս հիվանդության դեպքում իրականացվում են թե՛ սովորական, թե՛ լազերային վիրահատություններ: Դրանք են՝ տրաբեկուլէկտոմիան, կանալոպլաստիկան, դրենաժային իմպլանտները, սկլերէկտոմիան և, իհարկե, լազերային վիրահատությունները: Սրանցից յուրաքանչյուրն իրականացվում է ըստ հիվանդի խնդրի անհատական մոտեցման՝ բարդության աստիճանի, գլաուկոմայի տեսակի և այլ հանգամանքներից ելնեով:

Երևանի մի շարք բժշկական կենտրոններում այսօր կատարում են գլաուկոմայի կանխարգելման և բուժման տարատեսակ վիրահատություններ: Հաճախ բ/կ-ները նաև ներկայացվում են զեղչված գներ տարբեր վիրահատությունների համար: