Կոպերի պլաստիկ վիրահատություն (բլեֆարոպլաստիկա)

Կոնսունտացիա

Կոպերի պլաստիկ վիրահատությունը (բլեֆարոպլաստիկան) ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ տարածում է ունենում: Այն կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ նպատակներով: Վիրահատության այս տեսակն իրենից ներկայացնում է վերին կամ ստորին կոպերի ձգում, ճարպային ճողվածքների, աչքերի տակի պարկերի, կնճիռների և ծալքերի հեռացում:

Հայաստանում բլեֆարոպլաստիկայի համար դիմում են հիմնականում 40 անց մարդիկ, այն էլ տարիքային դեֆեկտների շտկման նպատակով: Լինում են նաև դեպքեր, երբ կոպերի պլաստիկայի են դիմում երիտասարդները՝ ցանկանալով փոխել աչքերի ձևը: Նման դեպքերում, երբ չկա ֆունկցիոնալ անհրաժեշտություն, պետք է շատ լրջորեն մոտենալ հարցին և, իհարկե, անպայման խորհրդակցել փորձառու ակնաբույժի և պլաստիկ վիրաբույժի հետ:

Վիրաբույժի մոտ կոնսուլտացիան հնարավորություն կտա պացիենտին իմանալու՝ արդյոք բլեֆորապլաստիկայի ցուցումները համապատասխանում են իր խնդրին, ինչպես նաև ծանոթանալ վիրահատության հակացուցումների հետ:

Կոպերի պլաստիկ վիրահատության գները Հայաստանում 2020

Բլեֆապլաստիկան իրականացվում է հայաստանյան տարբեր բուժհաստատություններում և կլինիկաներում: Դրա արժեքը մեր երկրում տատանվում է 180․000դր-400․000 դրամի շրջանակներում՝ կախված վիրահատության ծավալից, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններից՝ սպասարկում, տեխնոլոգիաներ և այլն:

Բլեֆարոպլաստիկայի գները Հայաստանում, ի տարբերություն հարակից երկրիների, շատ ավելի մատչելի են և հասանելի բնակչության լայն շերտերին: Իսկ ՀՀ քաղաքացիների համար Երևանի մի շարք կլինիկաներում գործում են զեղչեր:

Վիրահատություն

Բլեֆարոպլաստիկան ցուցված է կախված կոպերի, աչքերի տակի պարկերի, ճարպային և մաշկային ավելցուկների, ինչպես նաև աչքի արտաքին անկյունների կախվածության դեպքում: Կոպերի պլաստիկան հնարավոր է իրականացնել թե՛ տեղային, թե՛ ընդհանուր անզգայացմամբ: Եթե այն չի զուգակցվում երիտասարդացմանն ուղղված այլ վիրահատության հետ, ապա հաճախ արվում է միայն տեղային անզգայացում և տևում է 40 րոպեից մինչև 1,5 ժամ՝ կախած ծավալներից:

Վիրաբույժը կատարում է վերին կամ ստորին կոպի մաշկի հատում, ապա՝ հարթեցնում կամ հեռացնում է ճարպային հյուսվածքները: Այնուհետև դրվում են կոսմետիկ կարեր, որոնց սպիները հետագայում անտեսանելի են լինում կոպերի վրա՝շնորհիվ մաշկի ծալքերի:

Բացի վերոնշյալ մեթոդից, բլեֆարոպլաստիկան նաև հնարավոր է իրականացնել լազերային տեխնոլոգիոյով, որի դեպքում, սակայն, կատարվում է միայն ճարպային ճողվածքի հարթեցում և չի լինում մաշկի ավելցուկի հեռացման կարիք:

Հետվիրահատական ընթացք

Կոպերի պլաստիկայից հետո վերականգնման ընթացը բավական հեշտ է և թեթև: Եթե վիրահատությունն իրականացվել է տեղային անզգայացմամբ, ապա հոսպիտալացման կարիք հավանաբար չի լինի: Վիրահատությունից 1 ժամ հետո պացիենտը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, ապա այցելել 3-4 օր անց՝ կարերը հեռացնելու համար: Ինչպես յուրաքանչյուր պլաստիկ վիրահատությունից հետո, այս դեպքում նույնպես լինում են ցավեր, կապտուկներ և այտուցներ:

Կապտուկներն անցնում են մոտ 10 օրվա, իսկ այտուցները՝ ամենաշատը 2 ամսվա ընթացքում: Իսկ ահա արդյունքը երևում է 2-4 շաբաթվա ընթացքում՝ կախված մի շարք հանգամանքներից, պահպանվում է այն 10-15 տարի՝ կախված մաշկի, օրգանիզի և գենետիկ առանձնահատկություններից: Եթե վիրահատությունը կատարվել է հավուր պատշաճի և պրոֆեսիոնալ, փորձված վիրաբույժի ձեռքով, ապա այն երկրորդ անգամ կրկնելու կարիք թերևս չի լինի:

Նշենք, որ կոպերի պլաստիկան երիտասարդացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, այն թարմություն է հաղորդում պացիենտի դեմքին: