Լազերային վիրահատություն, տեսողության շտկում

Աչքի լազերային վիրահատությունը ակնաբուժական խնդիրների լուծման ամենաժամանակակից և արդյունավետ միջոցն է: Սովորաբար վիրահատական միջամտությունը տևում է մոտ 15-30 րոպե և անցկացվում է տեղային անզգայացմամբ: Առհասարակ այս միջամտությունը համարվում է անվտանգ, բայց ինչպես յուրաքանչյուր վիրահատություն, ունի իր հակացուցումներն ու կողմնակի ազդեցությունները: Այդ իսկ պատճառով վիրահատությունից առաջ պետք է անպայման խորհրդակցել ակնաբույժի հետ և անցնել աչքի հետազոտություն:

Կոնսուլտացիա և աչքի հետազոտություն

Լազերային վիրահատությունը թույլ է տալիս շտկել տեսողությունը հեռատեսության, կարճատեսության և աստիգմատիզմի դեպքերում, սակայն ունի կոնկրետ սահմանափակումներ: Եթե այցելեք ակնաբուժի, ապա կոնսուլտացիայի ընթացքում, նաև ձեզ կներկայացնի այդ սահմանափակումներ, հակացուցումները. Եվ եթե վիրահատույթյունը ցուցված է Ձեզ, ապա բժիշկը կհետազոտի Ձեր տեսողության սրությունը, աչքի հատակը, թաղանթը, կհստակեցի եղջերաթաղանթի ձևն ու հաստությունը, հարկ եղած դեպքում կչափի նաև աչքի ճնշումը:

Վիրահատությունից 2 շաբաթ առաջ պետք է հրաժարվել տեսողական ակնոցներից և ոսպնյակներից, որպեսզի եղջերաթաղանթը կարողանա վերականգնել իր նախկին, բնական ձևը և հնարավոր լինի հստակ որոշել ակնաբուժական խնդիրը:

Աչքի լազերային վիրահատության տեսակները

Տարբերակում են աչքի լազերային վիրահատության մի քանի տեսակ, որոնցից ամենաօպտիմալն ու համապաստածանը հիվանդի համար ընտրում է ակնաբույժը՝ կախված խնդրի տեսակից և բարդության աստիճանից: Նախքան վիրահատությունը հիվանդի աչքերին կաթեցնում են ազգայացնող կաթիլներ, աչքերի շուրջ ախտահանում են և տեղադրում լայնացնող գործիքներ, որպեսզի աչքերը չթարթվեն:

Աչքի լազերային վիրահատության տեսկաները հետևյալն են՝

Ֆոտոռեֆրակցիոն կեռատէկտոմիան (PRK)` տեսողության շտկման համեմատաբար հին մեթոդ է և արդյունավետ է համարվում հիմնականում կարճատեսության սկզբնական փուլում: Վիրահատության ընթացքում եղջերաթաղանթը բացում են և ճառագայթի միջոցով տաքացնում վնասված հյուսվածքները: Միջամտությունը տևում է 10-15 րոպե, որի հետո կաթեցվում են հակաբորբոքային կաթիլներ և դրվում է ստերիլ վիրակապ: Վիրահատությունից հետո 3-4 օր հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Լեյզիկ վիրահատությունը (Lasik, լազերային կեռատոմիլյոզ) ամենաժամանակակից և խնայող մեթոդն է միոպիայի, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքերում: Այս վիրահատության դեպքում ճառագայթը ներթափանցումը է ամենախորին հյուսվածքները: Վիրահատական միջամտությունը տևում է շուրջ 15 րոպե՝ յուրաքանչյուր աչքի համար: Իսկ լազեր գործունեությունը տևում է 20-60 վայրկյան: Աչքի այս վիրահատության արդյունավետությունը նկատվում է հաջորդ իսկ օրվանից:

Տեսողության լազերային շտկման գները 2022 թ

Աչքերի լազերային վիրահատություն տեսողության վերականգնման ամենաարդյունավետ միջոցն է. ընդամենը մի քանի րոպեների ընթացքում ապահովում է 100% տեսողություն: Այս ամենի հետ մեկտեղ նորագույն այս վիրահատական միջամտությունը բավական բարձր գներ ունի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Երևանի կլինիկաներում աչքերի լազերային կորեկցիայի գները կախված են խնդրի տեսակից և բարդության աստիճանից: Երկու աչքի վիրահատությունը մասին արժեքն սկսվում է 100 հազար ՀՀ դրամից և տատանվում մինչև 500- 600.000-ի շրջանակներում: Սակայն հատկապես ամենաթանկ վիրահատությունների համար մի շարք բժշկական կենտրոններում պարբերաբար գործում են ակցիաներ և հայտարարվում են զեղչեր աչքերի լազերային վիրահատությունների համար:

Հետվիրահատական ընթացք

Լազերային վիրահատության առավելություններից մեկն է նաև այն, որ հետվիրահատական և վերականգնման ընթացքը բավական թեթև ու արագ է լինում: Վիրահատության նույն օրը հիվանդը դուրս է գրվում կլինիկայից, դրվում է վիրակապ, որը մնում է մի քանի ժամ: Տեսողության վերականգնումը տևում է 1-4 օր՝ կապված հյուսվածնքերի ռեգեներացիոն հատկությունից: Վիրահատությունից անմիջապես հետո աչքերի շրջանում լինում է ցավ և այտուցվածություն, որն անցնում է 2-3 ժամվա ընթացքում: Իսկ ահա հաջորդ օրվանից տեսողությունն սկսվում է հետզհետե վերականգնվել և մոտ 2 շաբաթ անց դառնում է լիարժեք: Խորհուրդ է տրվում առաջին օրը հեռու մնալ վառ լույսերից, ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերն ու կաթիլները, որպեսզի բորբոքումներ չլինեն: Բնականաբար առաջին օրերին պետք է խուսափել աչքերը լարելուց, չդիտել էկրաններին, չընթերցել, պաշտպանվել արևից և ծանր ֆիզիկական վարժություններ չկատարել: Սովորաբար աչքի լազերային վիրահատություններից բարդություններ չեն լինում, եթե հիվանդը հետևում է բժշկի ցուցումներին և պահպանում աչքերի հիգիենան: