Լյարդի մեծացում

Կախված մարդու կոմպլեկցիայից (մարմնի կառուցվածքից), լյարդը շոշափելիս չպետք է իրեն զգացնել տա։ Լյարդի մեծացումն իրենից ներկայացնում է լյարդի բութ հատվածի ավելացում: Բժշկության մեջ լյարդի մեծացումը կոչվում է նաև հեպատոմեգալիա:

Առաջացման և զարգացման պատճառներն են`

  • վիրուսային հեպատիտը,
  • դեղորայքով լյարդին պատճառված վնասը,
  • արյան լճացման (օրինակ՝ թրոմբոզ) կամ լեղու հետ կապված խնդիրները (լեղածորանի քարեր, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ և այլն),
  • նորագոյացությունները։

Հեպատոմեգալիայի զարգացման ռիսկը մեծացնող գործոնների շարքում են.

  • ալկոհոլային խմիչքների չարաշահումը,
  • դեղերի մեծ չափաբաժինները,
  • ավելորդ քաշը,
  • ոչ ճիշտ սնվելը։

Լյարդի մեծացման ախտանիշները

Լյարդի մեծացման հատուկ ախտանիշներ չկան: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնց հայտնաբերման դեպքում պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Դրանք են՝

  • Լյարդի շրջանում տհաճ զգացողությունները;
  • Որովայնի անհավասար փքվածությունը;
  • Մաշկի հողագույն երանգը, դեղին աչքերը;
  • Աջ հիպոքոնդրիումում քորի զգացողությունը;
  • Բերանում տհաճ համը, փսխելը;
  • Մեզի գույնի մգվածությունը։

Բուժման պայմաններն ու գները

Հայաստանյան կլինիկաներում լյարդի մեծացման (հեպատոմեգալիայի) համապարփակ հետազոտությունը և բուժումը իրականացվում է ամենամատչելի գներով: Երեւանի տարբեր բժշկական կենտրոններում բուժման գները տատանվում են 100,000 դրամից մինչև 200,000 դրամի սահմաններում: