Մինի-ԷԿՈ

Չնայած նրան, որ ամենատարածված արհեստական բեղմնավորման մեթոդը հանդիսանում է ԷԿՈ-ն, այն անցանկալի է մի շարք պացիենտների համար: Պատճառները երկուսն են՝ պրոցեդուրայի ընթացքում անցանկալի մեծ քանակությամբ հորմոնալ նյութերի կիրառումն է և դրա հետևանքով ձևավորված, վերջիս բարձր արժեքը:

Այդ իսկ պատճառով, մասնագետները մշակեցին մինի-ԷԿՈ արտամարմնային բեղմնավորևման մեթոդը, որի ընթացքում հերմոնալ նյութերի օգտագործումը մինիմալ է, ինչը զգալիորեն նվազեցրեց պրոցեդուրայի արժեքը:

Մինի-ԷԿՈ արտամարմնային բեղմնավորում: Ցուցումներ

Մինի-ԷԿՈ-ի մեթոդը ենթադրոմ է լաբորատոր պայմաններում բեղմնավորման գործընթացը անցկացնելու նպատակով, ստանալ որակյալ ձվաբջիջներ, կնոջ օրգանիզմի ստիմուլյացիայի համար, չկիրառելով կամ ներարկելով մինիմալ քանակությամբ հորմոնալ նյութեր:

Այն ցուցված է. մեծ քանակությամբ հորմոնալ նյութերի օգտագործման հետևանքով, հնարավոր բարդություններ առաջանալու բարձր ռիսկայնություն ունեցող պացիենտների; պացիենտին հորմոնալ դեղանյութերի ներարկման հակացուցված լինելու; դասական ԷԿՈ արտամարմնային մեթոդով, երկու և ավելին հղիանալու չհաջողված փորձի դեպքերում:

Մինի-ԷԿՈ-ի անցկացման փուլերը

Կարելի է առանձնացնել մինի-ԷԿՈ-ի անցկացման չորս հիմնական փուլերը: Նրանք են. նախապատրաստական; զույգերից ձվաբջիջների և սերմնաբջջիների վերցնելու; բեղմնավորման; սաղմը արգանդում տեղադրելու փուլերը:

  • Նախապատրաստական փուլում, առանց հորմոնալ դեղանյութերի, կամ նրաց մինիմալ քանակության ներարկման միջոցով կատարվում է օրգանիզմի ստիմուլյացիա:
  • Այս փուլում զույգերից վերցնում և առանձնացնում են հասունացած ձվաբջիջները և սերմնաբջիջները, որոնք ենթարկվում են համապասխան վերամշակման:
  • Բուն բեղմնավորման գործընթացը տեղի է ունենում լաբորատոր պայմաններում, հատուկ լուծույթով անոթում, որտեղ տեղադրվում են զույգերի ձվաբջիջներն ու սերմնաբջիջները:
  • Եզրափակիչ փուլում հասունացած, 3-5 օրեկան սաղմը, տեղադրում են արգանդում և երկու շաբաթ սպասում հղիանալուն:

Մինի-ԷԿՈ-ի գները Հայաստանում 2020 թ.

Ներկայումս, կախված ընտրած կլինիկայից, մինի-ԷԿՈ-ի արժեքը Հայաստանում կազմում է մոտ 550 000 – 800 000 դրամ: Բավականին հասանելի և մատչելի արժեքը հնարավոր դարձավ, պրոցեդուրայի ընթացքում հորմոնալ նյութերի մինիմալ քանակության կամ ընդհանրապես չներարկելու շնորհիվ:

Մինի-ԷԿՈ-ի առավելությունները և թերությունները

Ցանկացած մեթոդիկա ունի իր առավելություններն ու թերությունները: Բացառություն չէ նաև մինի-Էկոն: Թվարկենք նրանցից մի քանիսը:

Բացահայտ առավելություն է՝ պրոցեդուրայի ընթացքում հորմոնալ դեղանյութերի մինիմալ քանակության ներարկաւմը, ինչը բացառում է օրգանիզմի վրա, նրաց հնարավոր բացասական ազդեցությունը:

Մինի-ԷԿՈ-ն հնարավորություն է տալիս արգանդում տեղադրել մեկ սաղմ, ինչը գրեթե բացառում է, այլ մեթոդներում երկվորյակների ծնվելու 20 տոկոսանոց հավանականությունը: Հղիանալու հավանականության բարձր (մինչև 35 տոկոս) ցուցանիշ:

Որպես թերություն կարելի է նշել, օգտագործվող ձվաբջիջների քիչ քանակությունը:

Սիմոնյան Արշակ Պողոսի

Գինեկոլոգ

ԻԳՆՈՅԱՆ ԴԱՎԻԹ

Մանկաբարձ-գինեկոլոգ

ՌԱՓՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ