Միզուղիների բորբոքում

Տարանջատում ենք միզուղիների ստորին և վերին մասերի բորբոքում։ Միզուղիների ստորին բորբոքման ժամանակ ախտահարվում է միզապարկը, իսկ վերին միզուղիների ախտահարման դեպքում առաջանում է երիկամային բորբոքում։

Միզուկը կազմում է ստորին միզուղիների համակարգը: Դա այն խողովակն է, որով մեզը հեռանում է օրգանիզմից: Միզուկի ցավի պատճառները կարող են լինել՝ միզուղիների ինֆեկցիաները, ուրեթրիտը, երիկամների քարերը, շագանակագեղձի բորբոքումը և այլն։

Միզուղիների բորբոքում կանանց մոտ

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանայք ավելի հաճախ են տառապում քան տղամարդիկ, քանի որ կանայք ունեն կարճ միզուկներ, որոնք թույլ են տալիս բակտերիաների հեշտությամբ ներթափանցում։ Միզուկի մեջ մտնելուց հետո բակտերիաները կարող են բազմանալ և հասնել միզապարկին: Բժիշկները դա երբեմն անվանում են բակտերիալ ցիստիտ: Երիտասարդ կանանց մոտ սեռական հարաբերությունը հանդիսանում է միզապարկի ինֆեկցիայի 75-90% պատճառը, ինֆեկցիայի ռիսկը կախված է սեռական հարաբերությունների հաճախակիությունից։

Միզուղիների բորբոքում տղամարդկանց մոտ

Տղամարդկանց մոտ միզուղիների բորբոքումը կարող է նկատվել շագանակագեղձի մեծացումով։ Հարկավոր է ուշադրություն դարձնել առնանդամի ցավին, դիմել ուրոլոգին՝ ախտորոշելու համար տվյալ հիվանդությունը։

Միզուղիների բորբոքում երեխաների մոտ

Փոքրիկ երեխաների դեպքում միակ նախանշանը կարող է լինել ջերմության բարձրացումը։ Նորածինները կարող են վատ սնվել, փսխել, երկար քնել և ունենալ դեղնուկի նշաններ։ Ավելի մեծ տարիքային խմբի երեխաների դեպքում կարող է դիտվել անմիզապահություն։

Առաջացման և զարգացման պատճառները

Հիվանդության առաջացման հիմնական պատճառը աղիքային ցուպիկն է, սակայն կարող են դիտվել նաև բակտերիաներ և սնկեր։ Գոյություն ունեն հիվանդության զարգացման մի քանի ռիսկեր։ Դրանցից են  գիրությունը, դիաբետը, իգական սեռին պատկանելը նաև սեռական հարաբերությունների հաճախականությունը։

Միզուղիների բորբոքման ախտանշաններ

Միզուղիների ինֆեկցիայի նախանշաններն  են միզելու հրատապ և հաճախակի անհրաժեշտությունը, ցավը՝ միզելիս, մեզի տհաճ հոտը և մեզի մեջ արյան առկայությունը։ Միզուկի բորբոքման նախանշանների առկայության դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի՝ հիվանդության ախտորոշումը կատարելու համար։ Ախտորոշվում է մեզի ընդհանուր հետազոտության և մեզի մանրէաբանական հետազոտության միջոցով։ Կարևոր է պարզել նաև բակտերիուրիան` բակտերիաների առկայությունը մեզի մեջ:

Միզուղիների բորբոքման բուժում

Բուժման համար կիրառվում են տարբեր մեթոդներ՝ դեղորայքային և վիրահատական։

Բուժման համար օգտագործում են հիմնականում հակաբիոտիկ դեղեր: Սակայն ոչ տեղին և երկարատև անտիբիոտիկների կիրառումը շատ դեպքերում  հանգեցնում է ավելի բարդ խնդիրների: Բացի անտիբիոտիկներից, բուժման համար օգտագործվում են նաև տարբեր վիտամիններ, բուսական էքստրակտներ,  որոնց նպատակը օրգանիզմի դիմադրողականության բարձրացումն է:

Դեղերի գներին, մատուցվող բուժծառայությունների արժեքներին ծանոթանալու, Երևանի դեղատներից պատվերներ գրանցելու և հնարավոր զեղչերից օգտվելու համար կարող եք այցելել doctor911.am կայք։ Վերջինս առցանց առողջապահական հարթակ է, որը հասանելի է Հայաստանի ու արտերկրի ցանկացած քաղաքացու։