Պոլիպ Հաստ աղիքի

Հաստ աղիքի պոլիպները բարորակ նորագոյացություններ են, որոնք ոչ մի ախտանիշ չեն դրսևորում և կարող են պատահաբար հայտնաբերվել կանխարգելիչ հետազոտությունների ժամանակ։  Սակայն երկար գոյության դեպքում դրանք կարող են վերածվել ուղիղ աղիքի չարորակ ուռուցքի։ 

Հաստ աղիքի պոլիպների տեսակները

Հաստ աղիքում ձևավորվող պոլիպները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի՝ հիպերպլաստիկ պոլիպներ, ադենոմաներ, պոլիպոզային սինդրոմների պոլիպներ։

· Ամենատարածված պոլիպները հիպերպլաստիկ են:  Դրանք բնութագրվում են փոքր չափերով և համեմատաբար անվտանգ են, քանի որ հազվադեպ են վերածվում չարորակների։ 

·  Ադենոմատոզ պոլիպները բավականին վտանգավոր են, քանի որ հակված են չարորակների վերածնվելու։ 

· Պոլիպոզային սինդրոմները վտանգավոր են, քանի որ նպաստում են պոլիպների ավելորդ աճին, որոնք կարող են վերածվել քաղցկեղի:

Առաջացման և զարգացման պատճառները

Պոլիպների առաջացման պատճառներն են․

·                    Ժառանգականությունը,

·                    Քրոնիկական բնույթի հիվանդությունները,

·                    Թերսնուցումը,

·                    Հաճախակի փորկապությունը։

Հաստ աղիքի պոլիպի ախտանշաններ

Որպես կանոն, հիվանդությունը երկար ժամանակ առանց ախտանշանների է անցնում։  Միայն այն ժամանակ, երբ պոլիպներն արդեն բավականաչափ զարգացած են, նրանք սկսում են դրսևորել առաջին ախտանշանները։ Դրանք են․

· Արյան խառնուրդը կղանքումը,

· Արյան արտահոսքը անուսից,

· Ցավ, քոր անալ օղակումը,

· Կղանքի խանգարումները (լուծ, փորկապություն),

· Աղիքային խանգարման նշանները,

· Ցավ որովայնի ստորին հատվածում,

· Անհանգստություն ուղիղ աղիքում:

Բուժում և վիրահատություն

Պոլիպների բուժումը կատարվում է գաստրոէնտերոլոգի կողմից: Դրա ճիշտ ախտորոշման և բուժման ռազմավարության դեպքում հնարավոր է կանխել հաստ աղիքի քաղցկեղային ուռուցքների զարգացումը:

Պոլիպների բուժումը միանշանակ է` յուրաքանչյուր նորագոյացություն հեռացվում է վիրահատական միջամտությամբ:  Պոլիպների հեռացման վիրահատությունը բավականին պարզ է և հեշտությամբ հանդուրժելի հիվանդների կողմից։  Վիրահատությունից հետո հիվանդը պետք է ենթարկվի հսկողության էնդոսկոպիայի։  Եթե ​​նոր գոյացություններ չկան, ապա 3 տարին մեկ կատարվում է կոլոնոսկոպիայի պրոցեդուրա։

Վստահեք Ձեր առողջությունը մեր մասնագետներին։ Մենք աշխատում ենք Երևանում, մեզ մոտ գործում է զեղչերի ճկուն համակարգ, հետազոտությունները մատչելի են, արժեքները՝ հարմարեցված Հայաստանի բնակչության միջին եկամտին։

Բուժման գների և զեղչերի մասին ինֆորմացիա ստանալու համար կարող եք դիմել doctor911-ին։