Շնչառական անբավարարություն

Շնչառական անբավարարության առաջացման և զարգացման պատճառները

Շնչառական անբավարարությունը տարբեր հիվանդությունների հետևանքով առաջացած ծայրահեղ վիճակ է։ Այն կարող է պայմանավորված լինել շնչառական համակարգի տարատեսակ հիվանդություններով։ Կարող են հանդիպել վարակային և բորբոքային բնույթի հիվանդություններ։ Վերջին շրջանում սուր շնչառական վարակիչ հիվանդությունների առկայության պարագայում դիտվում է շնչառական անբավարարության դեպքերի աճ։ Շնչառական անբավարարությունը դիտվում է  բարձիթողի թոքաբորբի, բրոնխիտի և ասթմայի դեպքում։ Շնչառական անբավարարությունը օրգանիզմի համար մեծագույն սթրես է։ Այս դեպքում տուժում են բոլոր օրգան-համակարգերը, ինչի պատճառով հիվանդությունը կարող է առավել վտանգավոր լինել։ Շնչառական անբավարարությունը կարող է լինել սուր և քրոնիկ։ Հնարավոր է նաև թոքային անբավարարության դեպքեր։ Թոքային անբավարարությունը դիտվում է այն ժամանակ, երբ թոքերը դադարում են կատարել իրենց բնականոն ֆունկցիան։

Շնչառական անբավարարության ախտանշանները

Շնչառական անբավարարության ախտանշանները լավ տեսանելի են առաջին հայացքից։ Կարող են դիտվել հևոց, թթվածնային քաղց, սրտի արագ աշխատանք, ծայրանդամները (այդ թվում նաև շուրթերը) կապտում են, սակայն սառնություն չի դիտվում։ Շնչառական անբավարարությունը կարող է դիտվել նաև որպես ուռուցքային հիվանդությունների բարդություն։

Շնչառական անբավարարության բուժում

 Հայաստանում շնչառական անբավարարության բուժումն իրականացվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Քրոնիկ շնչառական անբավարարության դեպքում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժումը պարտադիր պայման չէ։ Այս պարագայում իրականացվում է այն հիվանդության բուժումը, որի պատճառով առաջացել է շնչառական անբավարարություն։

Հիվանդության և դրա բուժման մասին հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև անհրաժեշտ դեղերի, դրանց արժեքների մասին տեղեկություններ կարող եք ստանալ doctor911.am կայքից։ Այն հանդիսանում է առցանց առողջապահական հարթակ, որտեղ կարող եք հերթագրվել, օգտվել գործող զեղչերից, գտնել Ձեր ցանկալի բուժհաստատությունը և մասնագետը Հայաստանում ու, մասնավորապես՝ Երևանում։