Թոքաբորբ

Թոքաբորբը թոքերի հյուսվածքի, շնչառական հատվածի սուր վարակային ախտահարումն է, որը սովորաբար լինում է վարակիչ հիմքով։

Թոքաբորբի տեսակները

Առանձնացվում են թոքաբորբի 4 հիմնական ձևեր՝ առաջնային, երկրորդային, ատիպիկ և իմունոդեֆիցիտային թոքաբորբեր։

Տարբերակումը կատարվում է ըստ հետևյալ հատկանիշների`

  • Ըստ հիվանդության աղբյուրի.

 վիրուսային, վարակիչ, սնկային, խառը,

  • Ըստ հիվանդության ընթացքի.

 քրոնիկ, սուր, ենթասուր:

Առաջացման և զարգացման պատճառները

Թոքաբորբի առաջացման վրա ազդում են տարբեր հարուցիչներ, ներբջջային մակաբույծներ, բակտերիաներ, սնկեր ու վիրուսներ: Առաջացումը կարող է պայմանավորված լինել գրիպով, բրոնխիտով ու մրսածությամբ:

Այն սովորաբար սկսվում է վերին շնչառական ուղիների վարակով, որը տեղափոխվում է դեպի ավելի ցածր հատված:

Թոքաբորբերի զարգացմանը նպաստում են ռիսկի գործոնները՝ տարիքը, թոքերի, սրտի, երիկամների, աղեստամոքսային ուղու խրոնիկական հիվանդությունները, իմունոդեֆիցիտայն խնդիրները (բնածին և ձեռքբերովի), ծխելը, որը կարող է առաջացնել նաև ինֆիզեմա, ցուրտը, վիրուսային վարակը, շփումը կրծողների և թռչունների հետ, թմրանյութերի և քնաբերների չարաշահումը և այլն։

Թոքաբորբի ախտանշանները

Թոքաբորբի ախտանշանները կարող են տարբեր լինել՝ կախված հիվանդության տեսակից, օրգանիզմի անհատական ​​հատկանիշներից կամ տարիքից։ Դրսևորումները բաժանվում են թոքային և արտաթոքային:  Թոքային դրսևորումները ներառում են հազ, կրծքավանդակի ցավ և շնչահեղձություն, արտաթոքայինը՝ ջերմություն, թունավորման համախտանիշ, լաբորատոր բորբոքային սինդրոմ:

Ինչպե՞ս բուժել թոքերը

 Թոքաբորբով հիվանդներին պահանջվում է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում: Հակաբիոտիկների կամ հակավիրուսային դեղամիջոցները պետք է նշանակվեն էթոլոգիական գործոնով։

Թոքաբորբի հնարավոր հետևանքները

Թոքաբորբը վտանգավոր է հետևյալ բարդություններով՝

  • Բրոնխների հնարավոր խցանում, շնչառական անբավարարություն,
  • Բորբոքման տարածումը օրգանների վրա,
  • Շնչառական դիսֆունկցիան հաճախ բարդանում է սրտի անբավարարությամբ:

Հետևեք Ձեր առողջությանը։ Վստահեք Հայաստանի մասնագետներին: Այստեղ  երաշխավորվում է Ձեր լիակատար ապաքինումն ու առողջությունը:

Երևանի կլինիկաներում բուժման գներին և զեղչերին ծանոթանալու համար դիմեք Doctor911․am-ին։ Բոլոր հետազոտությունների արժեքները հարմարեցված են Հայաստանի բնակչության միջին եկամտին: