Ուրեթրիտ

Ի՞նչ է միզուկի բորբոքումը

Միզուկը միզուղիների վերջին հատվածն է, որով մեզն արտահոսում է միզապարկից։ Միզուկի բորբոքումը կամ ուրեթրիթը միզուկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Հիվանդության ընթացքը կարող է լինել սուր և քրոնիկական։ Սուր միզուկաբորբը հիմնականում սկսվում է վարակումից մի քանի օր անց։ Քրոնիկականը առաջանում է սուր միզուկաբորբի թերի բուժման հետևանքով։ Ուրեթրիթը բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։

Միզուկաբորբի առաջացման և զարգացման պատճառները

Հիվանդության առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր հարուցիչներով։

Ներկայումս նկարագրված է ուրեթրիտի առաջացման երկու հիմնական պատճառներ։ Առաջինը ոչ ինֆեկցիոն է։ Այս դեպքում միզուկաբորբի առաջացման պատճառ կարող են լինել իմունիտետի իջեցումը, ֆիզիկական պասիվությունը, նստակյաց ապրելակերպը, երկարատև սեռական ինքնազսպումը կամ հակառակը՝ սեռական գերակտիվությունը կամ ալկոհոլի չարաշահումը։

Երկրորդ պատճառը ինֆեկցիոն է։ Սա իր մեջ ներառում է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ, որոնք կարող են լինել վիրուսային, բակտերիալ, սնկային։

Միզուկաբորբի ախտանշանները

Հիվանդությունը մարդկանց մոտ արտահայտվում է տարբեր ախտանշաններով։ Ուրեթրիտի հիմնական ախտանշանը միզարձակմանն ուղեկցող ցավն է, հաճախակի կամ անհապաղ միզելու ցանկությունը և միզարձակում սկսելու հետ կապված դժվարությունները։ Հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև քորի, ցավի, կամ տհաճ զգացողության առաջացմամբ։ Այս ախտանշանների ի հայտ գալուն պես պետք է դիմել բժշկի, այլապես հիվանդությունը կարող է զարգանալ և ի վերջո հանգեցնել անպտղության։ Բուժումից հետո պետք է սահմանել որոշակի վերահսկողություն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Ինչպես բուժել միզուկաբորբը

Միզուկաբորբի բակտերիալ ծագման դեպքում հիվանդության բուժումը կարելի է սկսել հակաբիոտիկների օգտագործումով։ Վիրուսային ծագման դեպքում նպատակահարմար է օգտագործել հակավիրուսային պրեպարատներ, իսկ հիվանդության ընթացքի թեթևացման նպատակով կարելի է օգտագործել հակաբորբոքիչ պրեպարատներ, անտիբիոտիկներ։
Նման պրեպարատներ վաճառվում են Հայաստանում գրեթե բոլոր դեղատներում, հարմար և մատչելի գներով։

Երևանի կլինիկաներում միզուկաբորբի բուժումը կատարվում է բավականին հաջող և  հնարավորինս արագ։ Բուժման գների և զեղչերի համար դիմեք Doctor911.am-ին։ Բուժման կուրսի արժեքները Հայաստանում ամենանպատակահարմարն են՝ հասանելի բոլորին։ Գործում է անհատական մոտեցում ցանկացած այցելուին, ոլորտում ներգրավված են լավագույն մասնագետները։