ՄՈԴԵՌՆ ԻՄՊԼԱՆՏ ՄԵԴԻՍԻՆ

Հայ-գերմանական «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին :
ՄԻՄ բժշկական կենտրոնի անձնակազմը ցուցաբերում է յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցում` չխնայելով ջանք և ժամանակ բարձրակարգ ծառայությունների մատուցման համար: Դրանից զատ հարկավոր է չափազանց ուշադիր մոտեցում յուրքանչյուր հիվանդի բուժման ընթացքում օգտագործվող դեղորայքի ընտրության հարցում: Բուժման օպտիմալ մեթոդի ընտրության համար մեր բժիշկների կողմից հաշվի է առնվում հիվանդի մասին յուրաքանչյուր տեղեկություն:

Կենտրոնի հիմնական ուղղվածություններն են.

  • դիմածնոտային վիրաբուժություն

  • պլաստիկ վիրաբուժություն

  • բերանի խոռոչի վիրաբուժություն

  • ծնոտի ֆունկցիոնալ և վերականգնողական վիրահատություններ

  • քթի պլաստիկ վիրահատություն

  • էնդոսկոպիկ ՔԿԱ ախտորոշում և վիրաբուժություն

  • դենտալ իմպլանտալոգիա

  • օրթոպոդիկ և թերապևտիկ ատամնաբուժություն

  • օրթոդոնտիա

Կլինիկան հագեցած է Հայաստանում նախադեպը չունեցող դիմածնոտային  համակարգչային Sirona GALILEOS Comfort տոմոգրաֆով: Այն եռաչափ ախտորոշիչ սարք է, որը թույլ է տալիս կատարել հիվանդի դիմածնոտային հատվածի բազմակողմ հետազոտություն: Ինչպես նաև կլինիկայի դիմածնոտային և ՔԿԱ շրջանի հիվանդությունների ախտորոշաման և վիևաբուժական միջամտության նպատակներին  են ծառայում Karl STORZ ընկերության վիդեոստրոբոսկոպը և վիդեոէնդոսկոպը: Կենտրոնի աշխատակազմը պարբերաբար վերապատրաստում  է անցնում Գերմանիայի և եվրոպական այլ երկրների մասնագիտացված բժշկական կենտրոններում: Կլինիկայի հիմնական գործընկերներն են հանդիսանում Գերմանիայի ESTETICA Clinic բժշկական կենտրոնը և հայտնի գերմանական DENTSPLY SIRONA ընկերությունը, որին են պատկանում  Ankylos C/X, XiVe և Astra ապրանքանիշերը:

 

 

Օնլայն դեղատուն

Պատվիրել Հիմա