Սլավմեդ կենտրոնում իրականացվում են հիվանդությունների ախտորոշում, բուժում և վերականգնում: Լինելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, այն ունի հետևյալ բաժանմունքները՝ ծննդատուն, գինեկոլոգիա, ուրոլոգիա, ԼՕՌ, անոթային վիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, միկրո և պլաստիկ վիրաբուժություն:
Կենտրոնում աշխատում են պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն ոչ միայն մեծ փորձառություն, այլև համագործակցում են համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ և այնտեղ վերապատրաստումներ անցնում:
Շնորհիվ նման մասնագետների, ինչպես նաև տեխնիկական և նյութերի բարձր որակի, Սլավմեդը դարձել է ոչ միայն հայաստանցիների, այլև բազմաթիվ օտարերկրացիների համար սիրելի բժշկական կենտրոն:
Այստեղ յուրաքանչյուր պացիենտի առաջարկվում են բուժման գերհարմարավետ պայմաններ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն սոցփաթեթի շահառուներին և բժշկական ապահովագրություն ունեցողներին:
Կենտրոնն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան` գերժամանակակից սարքավորումներ, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ¬ցիո¬նալ մահ¬ճա¬կալ¬նե-րով:
Հիվանդներին տրամադրվում են նաև հիգիենայի պարագաներ և ե¬րե-քան¬գամ¬յա համեղ սնունդ: Հարկ է, նշել, որ չնայած այս ամենին,կենտրոնում սահմանված են բավական հասանելի գներ:
Բաժանմունքներ
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-001897, տրված է 03.12.13թ
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-002221, տրված է 20.12.16թ
Լիցենզիա՝ № Կ-ԲՕ-002549, տրված է 23.05.19թ