Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

Լաբորոտոր ծառայություններ,
Գենետիկական ծառայություններ,
Կլինիկական ծառայություններ,
Ասոցացիաներ

Գենետիկական ախտորոշումը կյանքում մեկ անգամ է իրականացվում: Մարդիկ ծնվում են ժառանգաբար փոխանցված գենետիկական հատկանիշներով, որոնք ամողջ կյանքում պատասխանատու են լինում տարբեր հատկանիշների զարգացման և հիվանդությունների համար։ 

Գենետիկական հիվանդությունները մանկական հիվանդությունների 5.5%-ն են կազմում են՝ ներառելով հազվադեպ հիվանդությունները: 

Այս բնագավառի հետազոտությունները Հայաստանում  կենտրոնացված են Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որը ստեղծվել է 1998 թ.-ին:

Կենտրոնում կատարվում է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների նախածննդյան և հետծննդյան ախտորոշում բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաներով: Նաև իրականացվում է բուժում և ընտանիքների գենետիկական խորհրդատվություն:

Կենտրոնում կան գերժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մոլեկուլային գենետիկայի, բջջագենետիկայի, իմունոգենետիկայի, օնկոգենետիկայի և ընդհանուր կլինիկական լաբորատորիաներ:



ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1.​ Առողջության առաջնային պահպանման ծառայություն

Բազմապրոֆիլ թերապևտիկ ծառայություն: Նեղ ոլորտի մասնագետներ. մանկաբույժ, թերապևտ, ընտանեկան բժիշկ, գինեկոլոգ, ճառագայթաբան, սրտաբան, մաշկաբան-վեներոլոգ, սեքսապաթոլոգ, նյարդաբան, ներզատաբան, գաստրո-էնտերոլոգ, հոմեոպատ:

Կլինիկական լաբորատորիա-արյան և մեզի ընդհանուր լաբորատոր հետազոտություն, վարակիչ հարուցիչների իմունոլոգիական թեստեր, հակամարմինների, հորմոնների, սրտային մարկերների որոշման իմունոլոգիական թեստեր, ուռուցքային մարկերների հետազոտում, շաքարային դիաբետի թեստեր, հոմոցիստեինի, վիտամին -B12 և վիտամին D-ի որոշում, հղիների հետազոտություն I և II եռամսյակներում (ալֆա-ֆետոպրոտեին, β-խորիոնիկ գոնադոտրոպինի, PAPP-A որոշում և այլն):

Մոնիտորինգ. օնկոմարկերների որոշում:

Կենսաքիմիական և իմունոլոգիական լաբորատորիա

  • Լյարդային, ենթաստամոքսային գեղձի, երիկամային կենսաքիմիական մարկերներ, միկրոէլեմենտներ, լիպիդային պրոֆիլ
  • Հեմոստազի համակարգ (կոագուլոգրամա), D-դիմեր, ռևմոպրոբաներ
  • Անտիֆոսֆոլիպիդ համախտանիշի ախտորոշում,
  • Իմունոհիստոքիմիական հետազոտում` էստրոգենային և պրոգեստերոնային ռեցեպտորների որոշում, աճի էպիդերմալ գործոնի ռեցեպտորների որոշում HER-2-new(նաև FISH –Fluorescent in situ hybridization հետազոտություն), K1-67:


2.​ Բժշկական գենետիկայի ծառայություն

Բժշկա-գենետիկական խորհրդատվություն

  • Ախտորոշում,
  • Ժառանգման եղանակը
  • Կանխատեսում և հիվանդ երեխայի ծնվելու գենետիկական ռիսկի հաշվառում
  • Եզրակացություն
  • Ընտանիքների գենետիկական խորհրդատվություն


Գենետիկական լաբորատորիաներ

Աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիա

  • պարբերական հիվանդության և ժառանգական պարբերական տենդերի մուտացիաների հայտնաբերում


Բջջագենետիկայի լաբորատորիա

  • քրոմոսոմային հիվանդությունների և բնածին արատների ախտորոշում և կանխարգելում
  • անպտղություն և վիժումներ, վաղ վիժումներ
  • արյունաստեղծման համակարգի հիվանդություններ` ախտորոշում, կանխատեսում, վերահսկողություն.

 

  • Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (ՍԼԼ),
  • Սուր միելոիդ լեյկոզ և միելոդիսպլազիա, (ՍՄԼ ՄԴՍ)
  • Քրոնիկ լիմֆոլեյկոզ (ՔԼԼ)
  • Քրոնիկ միելոլոյկոզ (ՔՄԼ)


Մոլեկուլային-գենետիկական լաբորատորիա

  • մուկովիսցիդոզ
  • Դյուշեն/Բեքքերի մկանային դիստրոֆիա
  • սպինալ ամիոտրոֆիա
  • Ժիլբերի համախտանիշ(ժառանգական հիպերբիլիռուբինեմիա),
  • մտավոր հետամնացության գենետիկական ձևերի ու զարգացման բազմաթիվ բնածին արատների հայտնաբերում,
  • նախատրամադրվածություն սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ,
  • անպտղություն
  • տղամարդու անպտղության գենետիկական գործոնների
  • մակերիկամների ժառանգական հիպերպլազիա,
  • -α- և β-թալասեմիաների ախտորոշում,
  • վարակների մոլեկուլային ախտորոշում


Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիա

  • արգանդի վզիկի քաղցկեղ. կանխարգելում և ախտորոշում
  • կաթնագեղձի և ձվարանների ընտանեկան քաղցկեղի ախտորոշում
  • հաստ աղիքի ընտանեկան քաղցկեղի ախտորոշում


Ներկայացված բոլոր հետազոտություններն անցկացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան թեստ-համակարգերի օգտագործմամբ, որոնք հաստատված են լաբորատոր և մոլեկուլային -գենետիկական ախտորոշման համար` Եվրոմիության երկրների կողմից:

Կենտրոնի կողմից առաջարկվում է նաև

  • Կենսանյութի վերցնում տնային պայմաններում
  • ԴՆԹ-ի առանձնացում

 

Doctor911.am և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման  կենտրոն համագործակցության արդյունքում Դուք կստանաք 10% զեղչ գրեթե բոլոր լաբորատոր հետազոտություններից: 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-001647, ՏՐՎԱԾ 23.01.2012թ

Օնլայն դեղատուն

Պատվիրել Հիմա